Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Որքան ինձ հաջողվեց նկատել, ունկնդիրը երբեք չի ձանձրանում «Անուշից»

«Որքան ինձ հաջողվեց նկատել, ունկնդիրը երբեք չի ձանձրանում «Անուշից»
15.12.2015 | 13:38

Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան արդեն 80 տարի է՝ ներկայացվում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Դեկտեմբերի 14-ին «Անուշ» օպերան նշանավորվեց հոբելյանական ցուցադրություններով, աշակերտների համար կազմակերպված դասախոսություն-հանդիպումներով: Անուշի դերերգով առաջին անգամ հանդես եկավ թատրոնի երիտասարդ երգչուհի Արևիկ Գյուլբուդաղյանը:

1935 թ. Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան առաջին անգամ ներկայացվեց Երևանի օպերայի և բալետի թատրոնում (դիրիժոր՝ Սերգեյ Շաթիրյան, բեմադրող-ռեժիսոր՝ Արմեն Գուլակյան, նկարիչ՝ Միքայել Արուտչյան, պարերի հեղինակ՝ Վահրամ Արիստակեսյան): «Անուշը» երկրորդ անգամ բեմադրվեց 1939-ին, հայ արվեստի և գրականության՝ Մոսկվայում կայանալիք առաջին տասնօրյակի կապակցությամբ: Այս ներկայացման դիրիժորն էր Միքայել Թավրիզյանը: Բեմադրող-ռեժիսորը վերստին Արմեն Գուլակյանն էր, նկարիչը՝ Պատվական Անանյանը, պարերը բեմադրել էր՝ Իլյա Արբատովը: Գլխավոր դերերում հանդես եկան Հայկանուշ Դանիելյանը և Շարա Տալյանը: Երիտասարդ Պավել Լիսիցյանը հանդես եկավ Մոսիի դերերգով:
1950 թվականին տրվեց «Անուշի» 400-րդ ներկայացումը: Ներկայացման ամենանշանակալի իրադարձությունն այն էր, որ ի հայտ եկավ Գոհար Գասպարյանի Անուշը:
Ներկայումս «Անուշ» օպերային թատրոնում ներկայացվում է Հայաստանի և Լիտվայի հանրապետությունների ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի բեմադրությամբ:

Ռոմանոս Մելիքյանը 1935 թ. «Անուշ» օպերայի բեմադրության առթիվ ասել է. «Այսօր պատմական օր է: Այսօր հայկական օպերայի մեջ մուտք գործեց հայկական ժողովրդական երաժշտությունը»: «Որքան ինձ հաջողվեց նկատել, ունկնդիրը երբեք չի ձանձրանում «Անուշից»: Սա նախ և առաջ մեծատաղանդ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի անկրկնելի երաժշտության արգասիքն է: Համոզված եմ, որ այս դերերգով իրեն կարող է հռչակել ուզածդ տաղանդավոր երգչուհի»,- ասել է Գոհար Գասպարյանը:

Դիտվել է՝ 958

Մեկնաբանություններ